«1000 դրամների» հիմնադրամը կփոխհատուցի նաև 1998-ից զոհվածների հարազատներին 9 հոկտեմբերի 2019 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունում կայացած Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստի ընթացքում որոշվել է փոխհատուցել նաև 1998-իցտեղի ունեցած դեպքերի զոհերի հարազատներին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Այսինք 1998թ. մինչև օրս: Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար:»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ կառավարության շենքի առջև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն ու այրիները հավասար վերաբերմունք էին պահանջում պետությունից՝ մատնանշելով Մարտի 1-ի զոհերի հարազատներին 30 մլն դրամ փոխհատուցման հատկացումը: Մինչ այժմ հազար դրամների հիմնադրամից հատուցումներ են ստանում 2008 թվականից հետո սահմանը պաշտպանելիս հաշմանդամություն ստացած զինծառայողները և զոհվածների ընտանիքները։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով |