Էրդողան. Թուրքիան իրավունք ունի գործողություն անել Սիրիայում10 հոկտեմբերի 2019 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ին հայտարարել է, որ Անկարան «իրավունք ունի անդրսահմանային «Խաղաղության աղբյուր» գործողություն իրականացնել հարևան Սիրիայում 1998-ին Ադանայում երկու երկրների միջև կնքված համաձայնագրի շնորհիվ»: «Ինչ վերաբերում է Սիրիայի օդային տարածքի օգտագործմանը, ապա այն հաստատ ԱՄՆ-ին չի պատկանում: Դա միջազգային տարածք է, դա Սիրիայի օդային տարածքն է: Եթե այն չի պատկանում ԱՄՆ-ին, ապա դրա օգտագործման հարցը որոշում է Ասադի ռեժիմը: ԱՄՆ-ին Սիրիա ռեժիմը չէ հրավիրել: Իսկ մենք այնտեղ ենք գտնվում համաձայնագրի շրջանակում (Անկարայի և Դամասկոսի միջև ստորագրված): Ըստ այդ պայմանագրի, եթե ռեժիմը միջոցներ չի ձեռնարկում ՔԱԿ դեմ, մեր զինվորականներն իրավունք ունեն հետապնդելու ահաբեկիչներին Սիրիայի տարածքում»,-ասել է Էրդողանը Yeni Safak թերթին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Էրդողանն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Թուրքիայի տնտեսությունը կործանելու սպառնալիքին: «Ես այդ փաստը դիտարկում եմ որպես հայտարարություն որոշակի շրջանակներում լարվածությունը կանխելու համար: Փաստն այն է, որ այդ տարածքից դուրս են բերվում ԱՄՆ զորքերը, ինչը ցույց է տալիս նրանց իրական մտադրությունը: Նրանք մեզ ասել են, որ Թուրքիային դեմ դուրս չեն գա»,-ասել է Էրդողանը: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Ընթերցեք նաև.Թուրքիան գնդակոծել է Սիրիայի հայաբնակ բնակավայրերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |