// IP Marketing video - START// IP Marketing video - END

Տուրիստականներից տուժած քաղաքացիները գործադիրից փոխհատուցում են պահանջում

Տուրիստականներից տուժած քաղաքացիները գործադիրից փոխհատուցում են պահանջում

PanARMENIAN.Net - Տուրիստական գործակալություններից տուժած քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առջև, որի ներսում ընթանում է գործադիրի հերթական նիստը: Նրանք պահանջում են վերադարձնել չեղարկված ուղևորությունների և չվերթների համար իրենց վճարած գումարները և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, հայտնում է Aysor.am-ը:

Բողոքի ակցիայի մասնակիցները հիշատակել են Yerevan Travel, Travelan, Disney Tour տուրիստական գործակալությունները՝ մեղադրելով վերջիններիս տարբեր գործարքների մեջ ներքաշված լինելու ու կազմակերպված ձևով իրենց խաբելու մեջ:

Ակցիայի մասնակիցները հիշեցրել են Yerevan Travel-ի նախկին աշխատակից Աննա Աահակյանի մասին, ով տուրիստական ծառայությունների վաճառք էր իրականացրել ընկերության անունից` գումարը դրամարկղ մուտք չանելով: Ընկերությանը հասցրած վնասի չափը գնահատվել էր 10 մլն դրամից ավելի:

Ըստ ցուցարարների՝ Travelan-ը պատկանում է իրենց խաբած Աննա Սահակյանի ամուսնուն, գործակալությունը բացվել է Մաշտոց 18 հասցեում՝ Yerevan Travel-ի հետ կապված դեպքերից հետո: Ցուցարարների փոխանցմամբ՝ այս գործակալության աշխատանքից տուժել է մոտ 250 ընտանիք: Նրանք համոզված են, որ կալանավորված Աննա Սահակյանն այս գործում միակ մեղավորը չէ, գործին առնչություն ունեն նաև նրա ընտանիքի անդամները:

«23 ամյա աղջիկը չէր կարող 250 ընտանիքի խաբել: Մեր պահանջն է, որ բացահայտվի գործը, ինչ-որ ձևով հատուցում ստանանք»,- ասել է Կառավարության շենքի մոտ բողոքող քաղաքացիներից մեկը:

Ցուցարարներից մյուսի խոսքով՝ ոլորտում վերահսկողություն է անհրաժեշտ, որովհետև իրենց խաբած տուրիստական գործակալության ղեկավարը բացել է նոր գործակալություն:

2019-ի ամռանը Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ չէին կարողանում վերադառնալ Եգիպտոսի Հուրգադա քաղաքից, քանի որ Հուրգադա-Երևան թռիչքներ չէին իրականցվում: ՀՀ կառավարությունը Եգիպտոսումն մնացած քաղաքացիների տեղափոխման համար 2019-ի հուլիսին 47 մլն դրամ էր հատկացրել:

 Ուշագրավ
«Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ, «Արմավիր» ՔԿՀ-ում՝ 708-ը
Նրա հետ եղած անձը նույնպես ոստիկանությունում է
ՀՀ խորհրդարանի շենքը բնութագրվում է որպես «հոյակերտ, սիմետրիկ շինություն»