Փաշինյան. Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի Թուրքիայի ապօրինի գործողությունը դադարեցնելու համար10 հոկտեմբերի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունը մտահոգված է Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժման գործողության առիթով և համարում է, որ այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել՝ այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում ազգային փոքրամասնությունների, իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը Սիրիայի Հալեպ քաղաքում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն և կշարունակի այն: Նա նշել է նաև, որ հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգի սպառումից հետո գործադիր իշխանության ներկայացուցիչները դռնփակ ռեժիմում կքննարկեն Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Հայաստանի դիրքորոշումներն այդ հարցի վերաբերյալ: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թուրքիայի ռազմական ներխուժումը դատապարտելի է և կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |