// IP Marketing video - START// IP Marketing video - END

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հետազոտման: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ՔԿՀ ծառայության մամուլի բաժնից:

Սեպտեմբերի 30-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։

Գագիկ Խաչատրյանի քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել էր: Օգոստոսի 30-ին Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր, որ Խաչատրյանը պետք է կալանավորվի։

Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:

 Ուշագրավ
«Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ, «Արմավիր» ՔԿՀ-ում՝ 708-ը
Նրա հետ եղած անձը նույնպես ոստիկանությունում է
ՀՀ խորհրդարանի շենքը բնութագրվում է որպես «հոյակերտ, սիմետրիկ շինություն»