Տոնոյան. Զոհված սպաների՝ 60.000 դրամ ստացող ընտանիքները հավելյալ 240.000 դրամ կստանան10 հոկտեմբերի 2019 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում կայացված որոշման համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից աջակցություն կստանան նաև 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով հոկտեմբերի 9-ին կայացված որոշմանը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով՝ այս որոշման հիմքում դրվել է սոցիալական արդարության սկզբունքը: «Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60.000 դրամ, ապա հիմնադրամից հավելյալ կստանա ևս 240.000 դրամ՝ ապահովելով հատուցման նույն չափը, որը տրվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար: Այսինքն՝ տրվում է 300.000 դրամ»,- ասել է նախարարը: Արձագանքելով վարչապետի հարցին՝ արդյոք դրանք ճշգրիտ թվեր են և կապված չեն կոչումների հետ, պաշտպանության նախարարը նշել է, որ թիվը փոփոխության է ենթարկվում՝ կախված կոչումից, ընտանիքի անդամների թվից և այլ չափորոշիչներից: Լրացուցիչ և ճշգրիտ հաշվարկներ կատարելու համար այս հարցում ՀՀ ՊՆ-ն կհամագործակցի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Փաշինյանն արձանագրել է, որ 1.5 տարվա ընթացքում այս պրոցեսը 19 տարով հետ է տարվել և կառավարության գերնպատակն այն է, որ պրոցեսը հետ տարվի մինչև Հայաստանի անկախության մեկնարկը: Հոկտեմբերի 9-ին պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստի ընթացքում որոշում էր կայացվել 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Մինչ այս որոշումը փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում Ըստ նրա, ԼՂ–ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար Շահրամանյանը՝ Le Figaro–ին․ Գիտեի՝ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց մարդկանց փրկելու միակ միջոցն էր Նա խնդրել է Ֆրանսիային՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա բոլոր գերիների ազատ արձակման պահանջով ՀԱՊԿ քարտուղար․ ՀՀ–ն իրոք չի մասնակցում քարտուղարության աշխատանքին, բայց կասեցման դիմում չի ներկայացրել Նա շեշտել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ դաշնակիցը և որ բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ Միլլերը՝ ապրիլի 5–ի հանդիպման մասին․ Չեմ հասկանում` ինչու դա կարող է հանգեցնել սրման կամ մտահոգել որևէ երկրի Նա նշել է, որ Բրյուսելի հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության հարցերի վրա |