«էրեբունի-Երևան 2801». Տարբեր բեմերում ելույթ կունենան Արամ MP3-ն, Նեմրան, Մալխասը, Հախվերդյանը և այլոք

«էրեբունի-Երևան 2801». Տարբեր բեմերում ելույթ կունենան Արամ MP3-ն, Նեմրան, Մալխասը, Հախվերդյանը և այլոք

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի հիմնադրման «էրեբունի-Երևան 2801» տոնակատարությունը, որը նշվելու է հոկտեմբերի 19-ին, առաջին անգամ կիրականացվի ապակենտրոնացված ձևաչափով: Բոլոր վարչական շրջաններում կկայանան տարատեսակ բացօթյա համերգային ծրագրեր և միջոցառումներ:

Տոնակատարության պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ժամը 19:00-ին, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ժամը 13:00-ից 18:00-ը՝ բոլոր վարչական շրջանների մշակույթի տներն ու մանկապատանեկան ստեղծագործական և մարզամշակութային կենտրոնները կներկայացնեն իրենց ձեռքբերումները՝ կհնչի մանկապատանեկան երաժշտություն, կլինեն ցուցահանդեսներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների ցուցադրություններ, կանցկացվեն սպորտային մրցաշարեր:

Ժամը 19:00-21:00-ն հայաստանյան խմբերն ու անհատ-կատարողները հանդիսատեսին կներկայանան տարբեր նախասիրությունների և ոճերի երաժշտական կատարումներով:

Մասնավորապես. Նուբարաշենում ռոք կհնչի, Դավթաշենում՝ ջազ, Ավանում՝ մանկական, Արաբկիրում՝ դասական, Աջափնյակում՝ փոփ-էստրադային երաժշտություն:Ժողովրդական երաժշտության սիրահարները պետք է այցելեն Էրեբունի, իսկ Կենտրոնում փոփ երաժշտություն կհնչի: Մալաթիա-Սեբաստիա՝ էստրադային, Նոր Նորք՝ էլեկտրոնային, Նորք-Մարաշ՝ ազգագրական, Շենգավիթ՝ հեղինակային, Քանաքեռ-Զեյթուն՝ ռետրո:

Մասնավորապես, տարբեր բեմերում ելույթ կունենան՝ Արամ MP3, Գարիկ-Սոնա, Միքայել Ոսկանյան և ընկերներ, Թմբաթա, Սրբուհի Սարգսյան, Ռեինկարնացիա, Գոռ Սուջյան, Նեմրա, Բամբիռ, Որդան Կարմիր, Ռաիսա Մկրտչյան, Արամ Սաթյան, Արթուր Իսպիրյան, Գեորգի Մանգասարյան, Լևոն Մալխասյան, Վահագն Հայրապետյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբ, Երևանի պետական կամերային երգչախումբ, Ռուբեն Հախվերդյան, Էդուարդ Զորիկյան, Վախթանգ Հարությունյան, Վահան Արծրունի, Հայկական բարդ ասոցիացիա, Արսեն Գրիգորյան, Գագիկ Գինոսյան, Հայկ Պետրոսյան, Գաթա բենդ, Գողթ, Հայաստանի պետական էստրադային ջազ-նվագախումբ, Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ, Վանաձորի «Հորովել» համույթ, Arik K, Henna Onna, Leo:

ժամը 22:00-ին բոլոր վարչական շրջաններում կիրականացվի համաժամանակյա հրավառություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---