Ղամիշլիում թուրքերի գնդակոծության հետևանքով 12-ամյա երեխա է զոհվել

Ղամիշլիում թուրքերի գնդակոծության հետևանքով 12-ամյա երեխա է զոհվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ի երեկոյան վերսկսվել են թուրքական գնդակոծությունները Ղամիշլիի շրջակա գյուղերի քրդական կենտրոնների ուղղությամբ, հայտնում է «Գանձասարը»:

Ղամիշլիի արևելյան «Քատուր բեկ» և արևմտյան «Հիլալիե», «Ղարպի» թաղամասերը ևս ռմբակոծվել են: «Զոհվել է 12-ամյա արաբ պատանի»,-ասվում է գրառման մեջ:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

Թել Աբյադ քաղաքում 16 հայ ընտանիք կա:Ղամիշլիի Փշեյրիե թաղամասի բնակչությունը տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որտեղ ավելի ապահով է:Ղամիշլիի հայկական դպրոցները փակ են:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---