ԱՄՆ-ն չի օգնի Թուրքիային Սիրիայում քրդերի դեմ գործողություններում11 հոկտեմբերի 2019 - 11:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ռազմական աջակցություն չի տրամադրի Թուրքիային Սիրիայում քրդերի դեմ գործողությունների ժամանակաշրջանում, թեև Անկարան դիմել է նման խնդրանքով, հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը: «Այդ մասին թուրքերը խնդրել են տարբեր մակարդակներով»,-պարզաբանել է նա: Ըստ նրա, ռազմական աջակցության մասին խոսք է գնացել ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ: Պետքարտուղարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն, սակայն, «չի ընդդիմանա ներխուժմանը, ռազմական առումով»,-գրում է «Վեդոմոստին»: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:Գործողության առաջին օրը ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել քրդերի 181 օբյեկտի: Նուն օրը թուրքական զորքերը ցամաքային գործողություն են սկսել և խորացել Սիրիայի տարածքում: Ըստ Anadolu-ի, Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են ռազմական գործողության ընթացքում 228 «ահաբեկչի» ոչնչացման մասին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնտու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի |