Մակրոնը դատապարտել է Թուրքիայի գործողությունը Սիրիայում և կոչ արել արագ ավարտել այն11 հոկտեմբերի 2019 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Զինված ուժերի գործողությունները Սիրիայի հյուսիսում կարող են օգնել «Իսլամական պետության» ահաբեկիչներին ուժեղացնել իրենց դիրքերը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Ես վճռականրեն դատապարտում եմ հարձակողական ռազմական գործողությունը Սիրիայում և կոչ եմ անում Թուրքիային որքան հնարավոր է շուտ ավարտել այն»,-ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Լիոնում՝ ՁԻԱհ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովում, գրում է Interfax-ը: «Թուրքիան պատասխանատվություն է ստանձնում այն ռիսկի համար, որ իր գործողությունները կօգնեն ԻՊ-ին վերականգնել իր «խալիֆաթը»,-ասել է Ֆրանսիայի նախագահը: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:Գործողության առաջին օրը ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել քրդերի 181 օբյեկտի: Նուն օրը թուրքական զորքերը ցամաքային գործողություն են սկսել և խորացել Սիրիայի տարածքում:Կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Գնդակոծության տակ են հայտնվել նաև հայաբնակ շրջանները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |