Ալիևն Աշխաբադում «բողոքել է» Երևանում կանգնեցված Նժդեհի արձանից11 հոկտեմբերի 2019 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, որտեղ ընթանում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «բողոքել է» Երևանում կանգնեցված Նժդեհի արձանից: Իր ելույթում նա խոսել է «Ադրբեջանի ավանդի մասին Մեծ Հայրենական պատերազմում» և անցում արել հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին: «Պետությունների ղեկավարները բազմիցս են դեմ դուրս եկել ֆաշիզմի հերոսացմանը: Ցավոք, նման բան տեղի է ունենում ԱՊՀ տարածքում, մասնավորապես, Հայաստանում, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են Գարեգին Տեր-Հարությունյանի արձանը, որը ֆաշիստներին ծառայել է որպես Գարեգին Նժդեհ»,-ասել է նա: Փաշինյանն ի պատասխան մեղադրել է Ալիևին պատմությունը խեղաթյուրելու ու անհարգալից վերաբերմունքի մեջ։ 2016-ի մայիսի 25-ին հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է Վերնիսաժին հարող զբոսայգում: Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով արձանի բացումը, հայտարարել էր, որ Մոսկվան «զարմացած է» Երևանում «Հայկական լեգեոնի ստեղծողներից մեկի» հիշատակի անմահացմամբ։ Հաշված շաբաթներ անց Զախարովան հերքել էր իր իսկ խոսքերը, հայտարարելով, որ Նժդեհի արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |