Փաշինյան. Ալիևը փորձում է պատմությունը սուբյեկտիվորեն մեկնաբանել և անհարգալից վերաբերմունք դրսևորում

Փաշինյան. Ալիևը փորձում է պատմությունը սուբյեկտիվորեն մեկնաբանել և անհարգալից վերաբերմունք դրսևորում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձեր է անում, Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալովԱլիևի կողմից հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին որպես ֆաշիստ ներկայացնելու փորձին:

Ալիևը, մասնավորապես նշել էր, որ Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի հուշարձանը, և այդ արձանը շարունակում է կանգուն մնալ նաև այսօր: Ալիևը դա որակել է «ցինիկ քայլ»:

Փաշինայնը խիստ դատապարտել է ելույթը և անվանել այն հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

«Երբ լսեցի նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհի» կինոնկարը, երբ Շուրիկը հարցնում է, իսկ մատուռը նույնպես ե՞ս եմ քանդել: Իլհամ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր ուներ Հայրենական մեծ պատերազմում, իսկ Գարեգին Նժդեհը նացիստական շարժման առաջնորդն էր», - ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ ճշմարտությունն այն է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ Հայոց ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս բազմաթիվ սպաների հետ միասին 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը:

«Մենք 1937-1950 թվականների ընթացքում բոլոր դատապարտվածներին համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր: Եթե այդպես է, ուրեմն շատ նշանավոր դեմքեր դատապարտվել են և ավարտել իրենց կյանքը բանտում, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է այդ ամենը որպես փաստ ընդունենք», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղին չի համարում հանդիպման այս ձևաչափն օգտագործել պատմությունն աղավաղելու, այս կարևոր հանդիպման մթնոլորտում լարվածություն մտցնելու համար:

Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականին, Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում: Նա հայազգի ռազմաքաղաքական գործիչ էր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից։

Խորհրդային իշխանությունների կողմից 1944-ին նա ձերբակալվել է՝ կասկածվելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ: Նժդեհը մահացել է 1955-ին «Վլադիմիրի» բանտում: 1992-ի մարտի 30-ին Գարեգին Նժդեհն արդարացվել է անկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---