Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետին

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետին

PanARMENIAN.Net - Խաղաղության Նոբելյան մրցանակին է արժանացել Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին:

Դափնեկիրների հայտարարման արարողությունն ընթանում է Օսլոյում:

Նա արժանացել է մրցանակին խաղաղության հասնելու և միջազգային համագործակցության համար հարևան Էրիթրեայի հետ սահմանային հակամարտության կարգավորման նախաձեռնության շրջանակում:

«Երբ Ահմեդը վարչապետ դարձավ 2018-ի ապրիլին, նա հստակ հայտարարեց, որ կցանկանար, որ վերսկվեն խաղաղ բանակցություններն Էրիթրեայի հետ...սերտ համագործակցելով Էրիթրեայի նախագահի հետ: Նա արագ մշակեց խաղաղ համաձայնագրի սկզբունքները՝ վերջ դնելով փակուղային իրավիճակին երկու երկրների հարաբերություններում»,-ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:

Իշխանության գալով՝ Ահմեդը նաև կարևորել է կանանց դերը քաղաքականության մեջ: Նա կանանց է նշանակել իր երկրի կառավարության նախարարական 20 պաշտոններից կեսին, այդ թվում երկրի պատմության մեջ առաջին անգամ կին է նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում, հայտնում է The Guardian-ը:

Ավելի վաղ հայտնի են դարձել Նոբելյան մրցանակակիրները բժշկության, ֆիզիկայի, քիմիայի և գրականության ոլորտներում: .

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---