Քոչարյան. Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը

Քոչարյան. Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը

PanARMENIAN.Net - Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը, իրավունք, որին չի կարելի հակադրել որևէ միջազգային իրավունքի սկզբունք՝ ներառյալ տարածքային ամբողջականությանը: Այդ մասին Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ինքնորոշման իրավունքն իրավունք է, որը գերակայում է ցանկացած այլ միջազգային փաստաթղթի հանդեպ։ Ուստի մեր բոլորի պարտքն է սատարել և առաջնորդվել Արցախի ժողովրդի կողմից հստակ արտահայտված ինքնորոշման իրավունքով»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ Արցախի համագործակցությունն իր բարեկամների հետ համագործակցություն է քաղաքակրթական ուժերի հետ։

«Այսօր խնդիր կա բոլոր քաղաքակրթական ուժերի համատեղ ջանքերով միասնական լինել, որպեսզի չկարողանա գլուխ բարձրացնել հակաքաղաքակրթությունը։ Հակաքաղաքակրթական ուժերն անընդհատ խոչընդոտ են հանդիսանում մարդկության զարգացման համար։ Հայ ժողովուրդը դա շատ լավ զգացել է իր մաշկի վրա. վկա են այն դաժանությունները, որ մենք տեսանք Հայոց ցեղասպանության օրերին։ Այսօր էլ քաղաքակրթական և հակաքաղաքակրթական ուժերի բախումը տեսնում ենք Մերձավոր Արևելքում, որտեղ իրենց բնօրրանում ոչնչացվում են ավանդական քաղաքակրթությունները, ժողովուրդներ, ազգեր, ցեղեր», - ասել է ՀՀ փոխարտգործնախարարը։

Ստեփանակերտում մեկնարկած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը:Արցախի նախագահ Բակո Սահակյանը համաժողովում հայտարարել է, որԱրցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---