// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայաստանում 2018 թվականի արդյունքներով տնտեսական աճը կկազմի մոտ 7%

Հայաստանում 2018 թվականի արդյունքներով տնտեսական աճը կկազմի մոտ 7%

PanARMENIAN.Net - Այս մասին Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում մեկնարկած «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը շեշտել է, որ շուկայում առաջին երեք եռամսյակների տվյալներով՝ Կենտրոնական բանկն իրականացրել է 433 մլն դոլարի գնում, այսինքն՝ Հայաստանի շուկայում արդյունքներով 433 մլն դոլար հավելյալ միջոցներ են հայտնվել:

Վարչապետ Փաշինյանը նաև ընդգծել է, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ կունենանք Երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը:

«Հայաստանում այսօր չկա բաժանում, այսպես կոչված, ընդդիմադիր և իշխանամետ գործարարների: Գործարարների շրջանում մենք չունենք ընդհանրապես թշնամիներ։ Բոլոր գործարարներին մենք համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը: Մեր մեծագույն խնդիրն է, որ Հայաստանում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված»,- հայտարարել է վարչապետը՝ կարևորելով զրոյից բիզնես սկսելու քաղաքացիների նախաձեռնողականությունը:

«Իմ քայլը հանուն Արագածոտնի» բիզնես համաժողովի ընթացքում նախատեսվում է ներկայացնել շուրջ 30 գործարար ծրագիր։

 Ուշագրավ
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով
Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի