// IP Marketing video - START// IP Marketing video - END

1in.am խմբագրության մոտ ձվեր են բերել

1in.am խմբագրության մոտ ձվեր են բերել

PanARMENIAN.Net - Անհայտ անձինք ձվեր են բերել 1in.am օնլայն-հեռուստաընկերության գրասենյակի մոտ։

Ինչպես հայտնում է հեռուստաընկերության կայքը, ակցիան տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին՝ կեսօրին մոտ։ Ձվերի կողքը դրված էր «Ազատություն չորրորդ իշխանությանը» գրություն։

«Շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ սա գողական բարքերով ապրող նախկին ռեժիմի, նրա քրեականացված պարագլուխների ու նրանց սպասարկու բանդաների ձեռագիրն է», - կարծիք է հայտնում կայքն իր խմբագրականում` խորհուրդ տալով ձվերն ԱԱԾ մեկուսարան ուղարկել։

Հոկտեմբերի 5-ին 4 անձ ձվերով հարվածել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույր Անժելա Թովմասյանին պատկանող «Հայելի» մամուլի ակումբի ու նույնանուն կայքի գրասենյակի պատերին՝ Իլհամ Ալիևի, Հրայր Թովմասյանի ու Անժելա Թովմասյանի լուսանկարներով պաստառներ կպցրելով այնտեղ։ Ինչպես իրենք մասնակիցները պատմել են ֆեյսբուքյան իրենց եթերում, այսպիսով նրանք բողոքն էին հայտնում «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածին (այն առկա է կայքում խմբագրված՝ Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերնագրով՝ խմբ․)։ Փաստի առթիվ հարուված է քրգործ՝ լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու հատկանիշներով։

 Ուշագրավ
«Աղբամանը դրիմ»

Ինչպես անցավ նոր քաղաքապետի մեկ տարին

 Ամենաընթերցվողը բաժնում