Ճապոնիայում թայֆունից 36 մարդ է մահացել

Ճապոնիայում թայֆունից 36 մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Ճապոնիայում աղետալի «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, ևս 17-ն անհետ կորած է համարվում, և 100-ից ավելի մարդ վնասվածքներ է ստացել, հայտնել են ճապոնական ԶԼՄ-ները հոկտեմբերի 14-ին:

«Հագիբիսը» անցել է Ճապոնիայի տարածքով հոկտեմբերի 12-13-ը՝ ավերածություններ գործելով: Երկրի 15 պրեֆեկտուրաներում սողանքներ և սելավներ են եղել, ավելի քան 20 գետի ամբարտակ է փլուզվել: Ըստ օդերևութաբանների, թայֆունն իր հետ բերել է տեղումների տարեկան քանակի 40 տոկոսը, գրում է Deutsche Welle-ն:

Թայֆունից առավելապես տուժել է Նագանո շրջանը: Ավելի քան 50,000 տնային տնտեսություն Տոկիոյում և արվարձաններում զրկվել է էլեկտրականությունից: Վնասի իրական մասշտաբները դեռ հայտնի չեն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---