ՄՃԽ. ՆԱՏՕ-ն պետք է օգնի երկխոսության հաստատմանը Հայաստանի եւ Ադրբեջանի զինվորականների միջեւ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը ցանկանում է հզոր բանակ ստեղծել «վերադարձնելու» համար Լեռնային Ղարաբաղն ու հարակից յոթ շրջանները Հայաստանի հետ բանակցությունների կամ ռազմական ճանապարհով: Այդ մասին ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում: Ինչպես նշվում է փաստաթղթում, Բաքուն ավելացնում է իր ռազմական բյուջեն, սակայն ադրբեջանական բանակը դեռեւս առավելության չի հասել հայկական բանակի համեմատ: Ադրբեջանի զինված ուժերը բարեփոխման կարիք ունեն կաշառակերության մակարդակը նվազեցնելու եւ թափանցիկությունն ավելացնելու համար: «Մոտ ապագայում պատերազմը Լեռնային Ղարաբաղում քիչ հավանական է: Սակայն ՆԱՏՕ-ն, որը նպաստում է ռազմական բարեփոխումների անցկացմանը, պետք է օգնի Ադրբեջանին ավելի լավ հասկանալ խաղաղապահ սկզբունքներն ու պատերազմի օրենքները եւ օգնի շփումների եւ երկխոսության հաստատմանը Հայաստանի ու Ադրբեջանի զինվորականների միջեւ: ԵՄ-ն, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նույնպես պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը, դրդելու համար Հայաստանին ու Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման...ՆԱՏՕ-ն պետք է ուշադիր վերանայի իր ռազմավարական նպատակները կովկասյան երկրների ԶՈՒ- հետ աշխատանքի ժամանակ, հատկապես նրանց հետ, ով ներգրավված է հակամարտությունների մեջ: Ռազմական համագործացություն իրականացնելով Ադրբեջանի հետ, ՆԱՏՕ-ն պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի բանակի ժողովրդավարական, քաղաքացիական վերահսկողության վրա, դուրս չգա Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներից, քնաի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ: ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Ռուսաստանը պետք է ճնշում գործադրեն Հայաստանի ու Ադրբեջանի վրա, որպեսզի կողմերը կարողանան փոխզիջման հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջադրած սկզբունքների հիման վրա»,-ասվում է ՄՃԽ զեկույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---