Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանը սեռական վարքի շեղումներ է ունեցել

Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանը սեռական վարքի շեղումներ է ունեցել

PanARMENIAN.Net - Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանը հոգեկան բացահայտ և թաքնված շեղումներ, այդ թվում նաև «սեռական նախասիրության խանգարում», անչափահասների հանդեպ սեռական հետաքրքրություն է ունեցել: Նման եզրահանգման են եկել Սերբսկու ինստիտուտի փորձագետները, ովքեր ուսումնասիրել են Խաչատուրյանի հոգեբանական վարքը: Այս մասին հաղորդում է Mash Telegram-ալիքը։

Փորձագիտական եզրակացության մեջ նշվել է, որ նվազագույնը 6 ամիս Միխայիլ Խաչատուրյանն իր աղջիկներից մեկին սեռական բռնության է ենթարկել, կանոնավոր սեռական հարաբերություններ ունեցել: Փորձագետների գնահատմամբ՝ Խաչատուրյանի մոտ սեռական նախընտրության խանգարում է ախտորոշվել, ինչը նրա մոտ դրսևորվել է կանանց նվաստացնելով, բռնանալով՝ նաև զենքի սպառնալիքով:

Միխայիլ Խաչատուրյանի դիակը, մարմնական բազմաթիվ վնասվածքներով, հայտնաբերվել էր իր սեփական տանը 2018-ի հունիսի 27-ին: Ըստ գործի տվյալների՝ Խաչատուրյանի փոքր դուստրը նրան դանակի մոտ 35 հարված էր հասցրել, մյուս երկու աղջիկները՝ հարվածներ գլխին: Գործի առաջին հարցաքննության ժամանակ աղջիկները ընդունել էին իրենց մեղքը՝ գործողույթունները բացատրելով հոգեբանական տառապանքներով: Խաչատուրյանի դուստրերը 19, 18 և 17 տարեկան են:

Մոսկվայի դատարանը 2018թ–ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---