ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայից14 հոկտեմբերի 2019 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում և դուրս բերել զորքերը: Այդ մասին ասվում է անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարության մեջ: «ԵՄ-ն դատապարտում է Թուրքիայի ռազմական գործողությունները, որոնք լրջորեն խախտում են ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը...Դա զգալիորեն բարդացնում է ՄԱԿ հովանու ներքո Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված քաղաքական գործընթացի հեռանկարները: Դա զգալիորեն խարխլում է մինչ օրս ԻՊ դեմ պայքարում գլոբալ կոալիցիայի ձեռք բերած առաջընթացը»,-ասվում է հայտարարության մեջ, որը տարածել են Լյուքսեմբուրգում ԵՄ Խորհրդի ներկայացուցիչները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ ԵՄ-ն «նախկինի պես սատարում է սիրիական պետության միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Հոկտեմբերի 13-ին թուրքական զորքերը զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը Սիրիայում՝ հսկողության տակ վերցնելով մոտ 30 կմ երկարությամբ մայրուղու հատվածը: Դա թուրքերի սկսած «Խաղաղության աղբյուր» գործողության հաջողության մասին էր վկայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռաս էլ Այնն ու Թել Աբյադը հսկողության տակ առնելու մասին: Ավելի ուշ հայտարարվեց, որ թուրքական զորքերը գրավել են Թել Աբյադը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |