Գյումրի պատմական հատվածում ապօրինի շինարարության վերացման հարցը քննարկվում է14 հոկտեմբերի 2019 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Գյումրու Աբովյան փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքի շինարարությունը քաղաքապետարանի կողմից թույլատրված չի եղել: Այս մասին PanARMENIAN.NET-ի հետ զրույցում հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը՝ նշելով, որ քաղաքապետարանի կողմից այս նախագիծը չի հաստատվել և չկա կապիտալի պայմանագիր: «Կառուցապատվողը երթակվել է վարչական պատասխանատվության, այս պահին գործընթացն իրավական հարթությունում է: Կառուցապատողն օրեր առաջ եղել է քաղաքապետարանում, քննարկվել է վերին հարկերի ապամոնտաժման և մի շարք այլ հարցեր»,-ասաց Սոնա Առաքելյանը: Սոնա Առաքելյանը չնշեց, թե ով է կառուցապատողը՝ ընդգծելով, որ այս պահին վարչական իրավախախտման մասով դատակն պրոցես կա և որևէ տեղ չկա պայմանագիր կառուցապատողի հետ: Գյումրու Աբովյան փողոցի շենքերից մեկի տանքի կիսակառույց շենքի նկարը համացանցում էր հայտնվել օրեր առաջ: Օգտատերերն իրենց բողոքն էին հայտնել քաղաքային դիմագծին և փողոցի արտաքին տեսքին չհամապատասխանող շինության մասին: Աբովյան փողոցը Գյումրու նախկին Ալեքսանդրովսկի փողոցն է: Փողոցի երկարությունը 160 մետր է: Լուսանկարն՝ Արմինե Ղազարյանի ՖԲ-էջից։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով |