Ռոնալդուն իր 700-րդ գոլն է խփել15 հոկտեմբերի 2019 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի Ուկրաինայի դեմ խաղում պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր պրոֆեսիոնալ կարիերայում 700-րդ գնդակն է իրացրել: Գնդակը հայտնվել է հակառակորդ թիմի դարպասում 11 մետրանոցի իրացման արդյունքում: Պորտուգալիայի հավաքականը զիջել է Ուկրաինային 1:2 հաշվով: «Ես չեմ գնում նրանց ետևից, նրանք են ինձ հետևում: Ես արդեն մտածում եմ վաղվա օրվա մասին, թիվ 701 գոլի մասին իմ հաջորդ խաղում»,-ասել է Ռոնալդուն, գրում է «Կոմերսանտը»: Ընդհանուր առմամբ պորտուգալացին 450 գոլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի« կազմում, 118-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, 95-ի՝ Պորտուգալիայի հավաքականի, 32-ի՝ «Յուվենտուսի» և 5-ի՝ «Սպորտինգի» կազմում: Ռոնալդուն 3 անգամ ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ FIFA-ի վարկածով, երկու անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակի, ճանաչվել է լավագույն ռմբարկուն Եվրոպայի առաջնության պատմության մեջ և Պորտուգալիայի հավաքականի ամենաարդյունավետ հարձակվողը: Ռոնալդուից ավելի շատ գոլերի հեղինակ է դարձել ընդամենը 5 ֆուտբոլիստ՝ Յոզեֆ Բիցան (805), Ռոմարիոն (772), Պելեն (767), Ֆերենց Պուշկաշը (746) և Գերդ Մյուլլերը (735): Առաջին տասնյակում ևս մեկ գործող ֆուտբոլիստ կա՝ Լիոնել Մեսսին, որը 672 գոլի հեղինակ է դարձել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |