Քարդաշյանը՝ Ծիծեռնակաբերդում. Երբեք չենք մոռանա, որ 1,5 մլն հայ է սպանվել15 հոկտեմբերի 2019 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրկին անդրադարձել է վերջերս Հայաստան կատարած իր այցին՝ Ծիծեռնակաբերդից լուսանկարներ հրապարակելով Twitter-ի իր միկրոբլոգում «Այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան շատ զգացմունքային էր: Չեմ կարող հավատալ, որ կոտորածի բոլոր այդ լուսանկարներից ու հրատարակված գրականությունից հետո դեռևս կան մարդիկ, որոնք փորձում են ժխտել, որ նման բան է տեղի ունեցել: Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 մլն հայ է սպանվել»,-գրել է Քարդաշյանը: Լուսանկարում Քիմ և Քորթնի Քարդաշյանների և նրանց երեխաների այցն է Ծիծեռնակաբերդ, որտեղ նրանք ծաղիկներ են դնում անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ամերիկահայ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը Հայաստանում մասնակցել է հոկտեմբերի 6-9-ը կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology, WCIT):Դա նրա երկրորդ այցն էր ՀՀ: Առաջին անգամ հեռուստաաստղը Հայաստան է եկել 2015 թվականին: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |