Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կգործակցի Dubai Internet City-ի հետ15 հոկտեմբերի 2019 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) կհամագործակցի Dubai Internet City-ի հետ: Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Դուբայում կայացած GITEX տեխնոլոգիական շաբաթվա շրջանակում, որին մասնակցել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի բիզնես զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը: GITEX տեխնոլոգիական շաբաթն անցկացվել է հոկտեմբերի 6-10-ը: Այցի շրջանակում կայացել են հանդիպումներ Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԵ) գործող տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների հետ՝ Ինժեներական քաղաքի հետ համագործակցություն մեկնարկելու նպատակով։ Ամալյա Եղոյանը հանդիպել է տարածաշրջանի առաջատար տեխնոլոգիական բիզնես գոտի համարվող Dubai Internet City-ի կառավարող նախագահ Ամմար Ալ Մալիկի հետ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի կկազմակերպվի Ինժեներական քաղաքում գործող տեխնոլոգիական ընկերությունների այց Dubai Internet City, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը: GITEX-ի շրջանակում Ամալյա Եղոյանը ներկա է գտնվել նաև Աֆրիկյան պետությունների ներդրումային ֆորումին, հանդիպումներ ունեցել Նիգերիայի հաղորդակցության նախարար Իսա Ալի Իբրահիմի հետ։ Վերջինս ցանկություն է հայտնել համագործակցություն սկսել Ինժեներական քաղաքի հետ՝ ինժեներական կրթության և հետազոտական նախագծերի, և հատկապես Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) մոդելը Նիգերիայում կիրառելու քայլերի շուրջ։ Սաուդյան Արաբիայում գործող Advanced Electronics Company-ի հետ էլ պիլոտային նախագծեր իրականացնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ «Արաբական երկրների հետ տեխնոլոգիական և հատկապես ինժեներական ոլորտում համագործակցության մեծ հնարավորություններ են առկա: Կարծում եմ, GITEX Technology Week-ում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն դրանց շուտափույթ իրականացմանը»,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը: GITEX Technology Week-ը աշխարհի խոշորագույն ամենամյա տեխնոլոգիական միջոցառումներից է։ 2019-ին այն ունեցել է շուրջ 250 խոսնակ, հազարավոր մասնակիցներ։ Քննարկվող թեմաների շարքում էին 5G տեխնոլոգիաները, առողջապահությունը, արհեստական բանականությունը, մարքեթինգը և այլն։ Միջոցառման շրջանակում Դուբայում են հավաքվում համաշխարհային բրենդները, նոր տեխնոլոգիաներ ստեղծողները, ինչպես նաև գլոբալ առաջնորդները՝ քննարկելու տեխնոլոգիական վերջին միտումները և ձեռք բերելու նոր գործընկերներ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |