Ամերիաբանկը նոր մասնաճյուղ է բացել Էջմիածնում

Ամերիաբանկը նոր մասնաճյուղ է բացել Էջմիածնում

PanARMENIAN.Net - Ամերիաբանկն Էջմիածնում բացեց մարզային ցանցում իր 8-րդ մասնաճյուղը: Նոր մասնաճյուղի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին բանկային ոլորտի, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ:

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով՝ ընդհանուր ռազմավարության մեջ Երևանից բացի մեծ շեշտադրում է արվում նաև մարզերի ուղղությամբ:

«Վերջին տարիների ընթացքում ընդլայնել ենք մարզերում մեր ներկայացվածությունը, մասնավորապես այս տարի բացեցինք Աբովյանի մասնաճյուղը, այժմ՝ Էջմիածին քաղաքում: Ըստ էության՝ սա մարզերում մեր ներկայացվածությունը ավելացնելու ռազմավարության մաս է: Մեր բոլոր մասնաճյուղերը ունիվերսալ մասնաճյուղեր են, այսինքն՝ մեր բոլոր ծառայութունները առաջարկում են»,- նշեց Բարսեղյանը:

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրենի խոսքով՝ նպատակն է մեկնիշ աճ արձանագրել Էջմիածին քաղաքում սպասարկման առումով ևս:

«Ընդհանուր առմամբ, փորձել ենք ամբողջ սպեկտորը ներկայացնել՝ բիզնես վարկերից սկսած և ավարտած ֆիզիկական անձերի վարկերով, գործառնական ծառայություններով, ավանդային ծառայություններով»,- ասաց Բարսեղյանը՝ ընդգծելով, որ այս տարվեսկզբից Բանկը պարբերաբար ներկայացրել է նոր պրոդուկտ և հանդես եկել նորարարությամբ:

Խոսելով Բանկի ներդրած նորարարությունների մասին՝ Բարսեղյանը հատկապես կարևորեց բիզնես վարկավորման գործընթացի՝ թվային միջավայր տեղափոխումը, նշելով, որ Ամերիաբանկն առաջինն է ներդրել ֆիզիկական անձանց թվային վարկերի տրամադրումը:

Նոր մասնաճյուղի բացմանը և սպասվելիք նորություններին տեղում ծանոթացան նաև Արմավիրի մարզպետ Համաբարձում Մաթևոսյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ Բանկի նոր մասնաճյուղի բացումը ևս մեկ հնարավորություն է՝ քաղաքացիներին որակյալ սպասարկում մատուցելու, աշխատատեղերով ապահովելու: Նա նաև հույս հայտնեց, որ սոցիալական ծրագրերի շրջանակում ՏԻՄ-ն ու Բանկը կգործակցեն:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր հերթին ընդգծեց, որ Ամերիաբանկն էջմիածնեցի հաճախորդներ շատ ունի և նոր մանսաճյուղի բացումը հնարավորություն կտա գործարքները կատարել հենց քաղաքում: Գասպարյանի խոսքով՝ Բանկը հայտնի է իր լավ սպասարկմամբ, ոլորտում իր նորարարություններով, վարկավորման լավ պայմաններով՝ հատկապես բիզնես և գյուղատնտեսական վարերի տրամադրման տեսանկյունից:

«Որպես համայնքի ղեկավար ինձ հետաքրքիր են նաև սոցիալական պատասխանատվության փաթեթները, որոնք ունենում են Բանկերը, և արդեն ոտքի վրա պայմանավորվածություն ձեռք բերվեց կառավարչի հետ, որ փոքր նախագծերի շնորհիվ կփորձեն օգտակար լինել համայնքին»,- ասաց Դիանա Գասպարյանը:

Ամերիաբանկի «Էջմիածին» մասնաճյուղը մատուցելու է Բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները: Մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկ մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Բանկն աշխատելու է շաբաթը 5 օր, իսկ նոր մասնաճյուղի բացման առթիվ առաջարկելու է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք Բանկի հաճախորդ կդառնան՝ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հաշիվ բացելով «Էջմիածին» մասնաճյուղում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---