«Հայաստան» հիմնադրամը նոր կայք ունի

«Հայաստան» հիմնադրամը նոր կայք ունի

PanARMENIAN.Net - Մեկնարկել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր համագործակցությունը: Հիմնադրամը գործարկել է նոր տեխնոլոգիաներով զինված և նորամուծություններով լի նոր կայք, որի միջոցով կատարվելիք առցանց նվիրատվությունները հիմնականում կկատարվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի էլեկտրոնային POS-երի միջոցով:

«Մենք շատ ուրախ ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր նախաձեռնության՝ առցանց տիրույթ տեղափոխվելու համար: Դա մեր քաղաքականությանը համահունչ է և ավելի արդյունավետ է դարձնում մեր գործընկերությունը: Մասնավորապես, բոլոր վճարումները հիմնականում կկատարվեն մեր էլեկտրոնային POS-երի միջոցով: Պետք է նշեմ, որ մենք այսօր Հայաստանում ամենամեծ թվով POS-երն ենք սպասարկում և ուրախ ենք առցանց տիրույթում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցության համար: Հավատարիմ մնալով մեր քաղաքականությանը, մենք մեր ստացած բոլոր միջնորդավճարները փոխանցելու ենք համահայկական հիմնադրամի համատեղ հաշվին, որտեղ ձևավորված միջոցների տնօրինումը իրականացվում է համատեղ համաձայնությամբ:

Ուրախալի է նաև, որ իրականացվելիք ծրագրերը նոր կայքի միջոցով կլինեն ավելի թափանցիկ, ավելի կառավարելի: Նաև մեր հաճախորդները հնարավորություն կունենան տեսնելու, թե ինչ բարեգործություն են անում, իսկ մեր «Visa Բարերար» քարտերով ցանկացած վճարում կատարելու դեպքում հաճախորդը ավտոմատ դառնում է բարերար: Հաճախորդը որևէ լրացուցիչ գումար չի վճարում, այլ՝ գործարքի համար վճարում է այնքան, որքան պետք է վճարվի տվյալ ապրանքի կամ ծառայության դիմաց, իսկ մենք արդեն մեր եկամուտներից որոշակի մաս փոխանցում ենք համահայկական հիմնադրամի մեր համատեղ հաշվին, որի միջոցով հետագայում իրականացվում են ծրագրեր: Սա մի նախաձեռնություն է, որը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարեգործ դառնալ»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրենի բիզնես գործառույթների համակարգման գծով տեղակալ Արսեն Մելքոնյանը,հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Շնորհակալ ենք մեր գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին: Համատեղ համագործակցության արդյունքում մենք ստեղծել ենք Հայաստանում առաջին բարեգործական «Visa Բարերար» քարտը, որի շնորհիվ ձևավորված միջոցներով իրականացրել ենք բարեգործական մի շարք ծրագրեր: Այժմ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի Visa, Mastercard, American Express և ARCA քարտերով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում ցանկացած նվիրատվություն կատարելու դեպքում բանկը իր ստացած եկամուտներից գումար կփոխանցի «Visa Բարերար»-ի հատուկ հաշվեհամարին: Հույս ունեմ, որ այս ձևաչափով ևս մենք կկարողանանք բավականաչափ միջոցներ կուտակել և իրականացնել բարեգործական մի շարք ծրագրեր»,- իր խոսքում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցությունը մեկնարկել 2012 թվականին՝ համատեղ թողարկելով Հայաստանում առաջին բարեգործական՝ «Visa Բարերար» քարտը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---