Հայտնի են «էրեբունի-Երևան 2801»-ի համերգների կոնկրետ վայրերը

Հայտնի են «էրեբունի-Երևան 2801»-ի համերգների կոնկրետ վայրերը

PanARMENIAN.Net - Երևանի հիմնադրման «էրեբունի-Երևան 2801» տոնակատարությունը, որը նշվելու է հոկտեմբերի 19-ին, առաջին անգամ կիրականացվի ապակենտրոնացված ձևաչափով: Բոլոր վարչական շրջաններում կկայանան տարատեսակ բացօթյա համերգային ծրագրեր և միջոցառումներ:

Ժամը 19:00-21:00-ն հայաստանյան խմբերն ու անհատ-կատարողները հանդիսատեսին կներկայանան տարբեր նախասիրությունների և ոճերի երաժշտական կատարումներով:

Մասնավորապես. Նուբարաշենում (վ/շ հրապարակ) ռոք կհնչի, Դավթաշենում (Կենտրոնական այգու տարածք)՝ ջազ, Ավանում (վ/շ շենքի հարակից հրապարակ)՝ մանկական, Արաբկիրում (Կոմիտաս 1 հարակից տարածք)՝ դասական, Աջափնյակում (Գ.Չաուշի հրապարակ)՝ փոփ-էստրադային երաժշտություն:

Ժողովրդական երաժշտության սիրահարները պետք է այցելեն Էրեբունի (Էրեբունի թանգարանի դիմաց), իսկ Կենտրոնում (Սարյան փողոցում) փոփ երաժշտություն կհնչի: Մալաթիա-Սեբաստիա (Սբ. Երրորդություն եկեղեցու բակ)՝ էստրադային, Նոր Նորք (Գայի արձանի հարակից այգու տարածք)՝ էլեկտրոնային, Նորք-Մարաշ (Սբ.Մարիամ Աստվածածին եկեղեցու բակ)՝ ազգագրական, Շենգավիթ (Գ. Նժդեհի հրապարակ, Մետրո թատրոնի դիմաց)՝ հեղինակային, Քանաքեռ-Զեյթուն (Պարույր Սևակի փողոց)՝ ռետրո:

Տարբեր բեմերում ելույթ կունենան՝ Արամ MP3, Գարիկ-Սոնա, Միքայել Ոսկանյան և ընկերներ, Թմբաթա, Սրբուհի Սարգսյան, Ռեինկարնացիա, Գոռ Սուջյան, Նեմրա, Բամբիռ, Որդան Կարմիր, Ռաիսա Մկրտչյան, Արամ Սաթյան, Արթուր Իսպիրյան, Գեորգի Մանգասարյան, Լևոն Մալխասյան, Վահագն Հայրապետյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբ, Երևանի պետական կամերային երգչախումբ, Ռուբեն Հախվերդյան, Էդուարդ Զորիկյան, Վախթանգ Հարությունյան, Վահան Արծրունի, Հայկական բարդ ասոցիացիա, Արսեն Գրիգորյան, Գագիկ Գինոսյան, Հայկ Պետրոսյան, Գաթա բենդ, Գողթ, Հայաստանի պետական էստրադային ջազ-նվագախումբ, Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ, Վանաձորի «Հորովել» համույթ, Arik K, Henna Onna, Leo:

Տոնակատարության պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ժամը 19:00-ին, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

ժամը 22:00-ին բոլոր վարչական շրջաններում կիրականացվի համաժամանակյա հրավառություն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---