Ryanair-ի ղեկավարը մանրամասներ կներկայացնի ՀՀ շուկա մուտքի մասին

Ryanair-ի ղեկավարը մանրամասներ կներկայացնի ՀՀ շուկա մուտքի մասին

PanARMENIAN.Net - Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը Երևանում մանրամասներ կներկայացնի ընկերության և հայկական շուկայում գործունեություն ծավալելու մասին:

Ryanair ընկերությունը Եվրոպայի ամենամեծ ընկերություններից մեկն է ըստ ուղևորափոխադրումների:

Հոկտեմբերի 16-ին տեղի կունենա Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ մամուլի ասուլիսը։

Ասուլիսին ելույթով հանդես կգան նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Ryanair-ը, պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը համոզված է, որ դրա արդյունքում դեպի Եվրոպա ավիատոմսերի գները կնվազեն։ «Նրանք կոնկրետ ասացին, որ ուզում են շուկա մտնել 2020 թվին։ Ասացին նաև, որ իրենց տոմսի միջին արժեքը 40 եվրո է։ Պարզ է, որ Հայաստան 40 եվրոյով չեն կարող թռչել, բայց հաստատ 350, 400, 500 եվրոյով չեն թռչի», ասել է նա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---