2016 թ.-ից հրազենով 223 հանցանք է կատարվել, զոհվել է 50 մարդ16 հոկտեմբերի 2019 - 11:20 AMT PanARMENIAN.Net - 2016թ. հունվարի 1-ից մինչև 2019 թ. սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված 223 հանցագործության դեպք, որոնց արդյունքում գրանցվել է 50 զոհ։ Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հաղորդել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ըստ Ոստիկանության տվյալների՝ նշված ժամանակահատվածում հայտնաբերվել, առգրավվել կամ կամավոր հանձնվել է 2195 միավոր հրազեն։ 2019-ի հոկտեմբերին վիճակագրության մեջ չընդգրկված մի քանի արյունոտ միջադեպ է գրանցվել։ մասնավորապես, 4 զոհ, 5 վիրավոր է եղել Վանաձորում զինված միջադեպի հետևանքով, իսկ հոկտեմբերի 16-ին իր իսկ զենքից սպանվել է ոստիկան Տիգրան Առաքելյանը։ 2016-ից 2019-ի հոկտեմբերի 1-ը հանրապետությունում գրանցվել է 184 սպանություն՝ 66-ը 2016-ին, 49՝ 2017-ին, 35-ը՝ 2018-ին, 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝34 սպանություն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում |