Փաշինյան․ Արհեստական բանականությունը մարդու միտքը նոր նվաճումների համար կազատի

Փաշինյան․ Արհեստական բանականությունը մարդու միտքը նոր նվաճումների համար կազատի

PanARMENIAN.Net - Արհեստական բանականության զարգացումը մարդու միտքը կազատի այնպես, ինչպես առաջին արդյունաբերական հեղափոխության ժամանակ ազատվեցին մարդու ձեռքերը և դրա արդյունքում՝ միտքը: Այս կարծիքն է արտահայտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» միջոցառման բացման արարողության ժամանակ։ Փաշինյանն ասել է, որ արհեստական բանականությունը տարածք կազատի, որպեսզի մարդու միտքը հայտանաբերի և նվաճի նոր տարածքներ:

Վարչապետը նաև նշել է, որ անհրաժեշտ է հաղթահարել ոչ միայն տեխնոլոգիաների զարգացման հետ կապված, այլ՝ բոլոր վախերը: Կարևորելով միջոցառման ներդրումը մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու հարցում՝ վարչապետը նշել է, որ տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է:

«Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենաք մտքի ինովացիա, որը և իրականում փոխում է աշխարհը: Շատ դեպքերում մարդիկ ինովացիա ասելով հասկանում են կոնկրետ առարկաներ, գործիքներ կամ նույնիսկ ծրագրեր, բայց իրականում ինովացիան տեղի է ունենում մեր մտածողության մեջ»,- ասել է Փաշինյանը: Ելույթի ավարտին վարչապետը հույս է հայտնել, որ Գլոբալ ինովացիոն ֆորումի անցկացումը ՀՀ-ում բոլորին կօգնի կառավարել և հաղթահարել գլոբալ վախերը: Փաշինայնը նաև նշել է, որ կառավարության ծրագրով 2020-ի հոկտեմբերի 10-ին պլանավորվում է ՀՀ-ում տնկել 10 միլիոն ծառ՝ որպես խորհրդանիշ 10 միլիոն հայերի միասնությունը երկրի պետականության շուրջ:

Գլոբալ ինովացիոն ֆորումը անցկացվում է հոկտեմբերի 16-ից 18-ը Երևանում՝ «Ավրորա» ֆորումի շրջանակում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---