Վիրավորված ոստիկանի վիճակը կայուն է

Վիրավորված ոստիկանի վիճակը կայուն է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը Երևանի Ազատության պողոտայում վիրավորում ստացած ոստիկանության ծառայող, 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանի վիճակը գնահատվում է կայուն:

Լրագրողների հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նյարդավիրաբույժ Ալեքսանդր Վարոսյանն ասել է, որ ոստիկանը հարված ստացել է գլխի գագաթային հատվածին, նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, գլխի գագաթային շրջանի հատվածի սալջարդ վերք, հայտնում է Panorama.am-ը:

Նա հավելել է, որ կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, դրվել են հանգուցակարեր, շտապ կատարվել է գլխուղեղի համակարգչային շերտագրում` գլխուղեղում տրավմատիկ բնույթի փոփոխություններ չեն հայտնաբերվել:

Բուժող բժշկի խոսքով, Ա. Հակոբյանը հսկողության տակ է, ստանում է կոնսերվատիվ բուժում, 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի:

Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը: Հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով:

Ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարածները եղբայրներ են՝ ծնված, 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---