Անանյան. Երևանում մաքսատուն չի լինելու16 հոկտեմբերի 2019 - 13:50 AMT PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Գյումրիում կառուցվող ավտոմաքսատանը վերաբերող հարցին, հայտարարել է, որ առաջիկայում Երևանում մաքսատուն չի լինելու: Նա նշել է, որ առաջիկայում արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող բոլոր պետական մարմիններին առնչվող գործառույթները՝ մեկ պատուհանի սկզբունքով, կենտրոնացվելու են հանրապետության հյուսիսում և հարավում՝ Գյումրիում և Սիսիանում, հայտնում է Shantnews.am-ը: Նա հավելել է, որ դա կլինի մոտ 3 տարուց: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ նոյեմբերի սկզբին Գյումրիում ունենալու ենք 6 հեկտարի վրա գործող ավտոմաքսատուն՝ հագեցած բոլոր պայմաններով և տեխնիկայի վերջին ճիչով: Շինարարները 24-ժամյա ռեժիմով են աշխատում: «Մենք Գյումրիում ավտոմաքսատուն չենք կառուցում, մենք կառուցում ենք արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը: Այդ կենտրոնից Հայաստանում պետք է լինի երկուսը՝ հյուսիսային, հարավային: Եթե պայմանական գիծ տանենք Երևանի վրայով, գծից ներքև կլինի հարավը, վերևում` հյուսիսը: Հարավի կենտրոնը լինելու է Սիսիանում, հյուսիսինը՝ Գյումրիում: Կենտրոնը կառուցվելու է շուրջ 21 հեկտարի վրա, այս պահին շուրջ 6 հեկտարն է իրացվում»,-ասել է նա: Նա հավելել է, որ մայրաքաղաքը պետք է բեռնաթափվի: «Արարատյան մաքսատուն չի լինելու, Երևանում մաքսատուն չի լինելու: Մեր նպատակը մաքսային գործառույթների մեջ արդյունավետությունը չէ, մեր նպատակներն ավելի հեռահար են՝ ուզում ենք տարածքային զարգացման ծրագիր իրականացնել: Սա կառավարության ծրագիրն է: Երևանից ամբողջ բիզնեսը գնալու է հյուսիս ու հարավ, մայրաքաղաքը բեռնաթափվում է»: Անանյանը համաձայն չէ, որ մարդիկ մեծ ծախս են անելու ավտոմեքենաները մաքսազերծելու համար` հանրապետությունը երկու կետի բաժանելը կօգնի խուսափել դրանից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով Գյումրիում ավտոմաքսատուն է կառուցվում: ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստում մաքսատան համար հողատարածք է հատկացվել:Ավելի վաղ հայտարարվել էր, որ մաքսատունը գործելու է ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |