«Աէրոֆլոտը» Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներին թույլ չի տվել գործիքներով օդանավի սրահ բարձրանալ

«Աէրոֆլոտը» Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներին թույլ չի տվել գործիքներով օդանավի սրահ բարձրանալ

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, ովքեր հոկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան չվերթով չէին կարողացել թռչել «Աէրոֆլոտի» աշխատակիցների՝ երաժշտական գործիքները օդանավի սրահ տեղափոխելու արգելքի պատճառով, վերադարձել են Հայաստան: Այս մասին հաղորդվել է նվագախմբի ֆեյսբուքյան էջում:

Արգելքի պատճառով երաժիշտները 24 ժամ անցկացրել են օդանավակայանում: Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը 14 տարվա ընթացքում առաջին անգամ է նման արգելքի բախվել:

Սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում ասվում է, որ «Աէրոֆլոտի» աշխատակիցները ոչ միայն երաժշտական գործիքների տեղափոխման արգելքի հետ կապված բացատրություն չեն տվել, այլ նաև չեն էլ փորձել լսել երաժիշտների՝ գործիքների համապատասխանությունը ստուգելու խնդրանքը:

Ռուսական ավիաուղիներից արձագանքել են Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան գրառմանը՝ խնդրելով համապատասխան ինֆորմացիա տրամադրել, որպեսզի այն փոխանցվի պատասխանատու ստորաբաժանումներին: «Աէրոֆլոտից» ֆեյսբուքյան մեկնաբանությամբ նշել են նաև, որ ցավում են պատճառված անհարմարության համար և իրենց համար կարևոր է իրավիճակի պարզաբանումը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հոկտեմբերի 14-ին Մոսկվայի «Շերեմետովո» օդանավակայանից Երևան էր վերադառնում Իտալիայում անցկացված Վինչենցո Բելլինիի փառատոնից:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---