Սիրիական բանակը վերջին 5 տարում առաջին անգամ Ռաքքա է մտել

Սիրիական բանակը վերջին 5 տարում առաջին անգամ Ռաքքա է մտել

PanARMENIAN.Net - Սիրիական բանակի առաջապահ ջոկատները 2014-ից ի վեր առաջին անգամ Ռաքքա են մտել: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին իր աղբյուրի վրա հղումով:

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ կառավարական զորքերն այնտեղ իրենց դիտակետներն են տեղադրել:

2014-ին Ռաքքան գրավել էին «Իսլամական պետության» ահաբեկիչները, փաստացի այն դարձել էր գրոհայինների հենակետը: 2017-ի հոկտեմբերին «Սիրիայի ժողովրդական ուժերի» ամիսներ տևած գործողության արդյունքում քաղաքն ազատագրվեց միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ:

Զանգվածային ռմբակոծությունների և ամերիկամետ քրդական կազմավորումների գործողությունների հետևանքով Ռաքքան մեծապես տուժել է: Քաղաքը մինչ օրս չի վերականգնվել:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

Հոկտեմբերի 13-ին թուրքական զորքերը զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը Սիրիայում՝ հսկողության տակ վերցնելով մոտ 30 կմ երկարությամբ մայրուղու հատվածը: Դա թուրքերի սկսած «Խաղաղության աղբյուր» գործողության հաջողության մասին էր վկայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռաս էլ Այնն ու Թել Աբյադը հսկողության տակ առնելու մասին: Ավելի ուշ հայտարարվեց, որ թուրքական զորքերը գրավել են Թել Աբյադը:

Հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որՍիրիայի կառավարական զորքերը օգնության են գնում քրդերին՝ «թուրքական ագրեսիային հակազդելու համար»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---