Գյումրի թռչող ընկերությունների համար «ֆինանսական լրացուցիչ խթաններ» են լինելու

Գյումրի թռչող ընկերությունների համար «ֆինանսական լրացուցիչ խթաններ» են լինելու

PanARMENIAN.Net - Դեպի Գյումրի թռչող ավիաընկերությունները «ֆինանսական լրացուցիչ խթաններ» են ստանալու, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում՝ իռլանդական Ryanair-ի կողմից դեպի ՀՀ թռիչքներ իրականացնելու վերաբերյալ նորությունը մեկնաբանելիս։

Նա նշել է, որ Երևան ու Գյումրի թռչող ընկերությունները, որոնք կաշխատեն այն ուղղություններով, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում թռիչքներ չեն եղել, կազատվեն պետական տուրքից։

Պետտուրքը կազմում է 10 հազար դրամ՝ յուրաքանչյուր մեկնող ուղևորի համար, ժամանողներից այն չի գանձվում։ Այն չի գանձվում նաև Գյումրիի օդանավակայանում աշխատող ավիաընկերություններից

«Հարկ եմ համարում հատուկ ընդծել, որ սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական եւ օտարերկրյա ավիաընկերությունները: Առաջին ծիծեռնակը դարձավ Ryanair-ը», - գրել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---