$20 մլն-ի ներդրում՝ Գյումրու օդանավակայանի զարգացմանը16 հոկտեմբերի 2019 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի զարգացման համար $20 մլն-ի ներդրում կարվի: Aysor.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն՝ ընդգծելով նաև, որ Հայաստան եկող իռլանդական Ryanair ավիաընկերությունը մեծ շահույթ կբերի երկրին: «Մեզ համար շատ կարևոր է, որ Գյումրիի օդանավակայանը զարգանա։ Նախատեսում ենք մոտ 20 միլիոն դոլար ներդրում կատարել Գյումրիում, հիմա ներդրումները սկսվում են», - ասել է նա։ Նույն ասուլիսի ընթացքում Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ օ'Բրայանը հայտարարել էր, որ 2020 թվականից իռլանդական լոուքոսթերը կսկսի թռիչքներ Հայաստանից: Նախատեսվում են չվերթներ՝ Երևանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին, և Գյումրիից՝ Մեմինգեն: «Շիրակը» գործում է 1961 թվականից և Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանն է: Այն գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ և Երևանից 120 կմ հեռավորության վրա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |