$20 մլն-ի ներդրում՝ Գյումրու օդանավակայանի զարգացմանը

$20 մլն-ի ներդրում՝ Գյումրու օդանավակայանի զարգացմանը

PanARMENIAN.Net - Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի զարգացման համար $20 մլն-ի ներդրում կարվի: Aysor.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն՝ ընդգծելով նաև, որ Հայաստան եկող իռլանդական Ryanair ավիաընկերությունը մեծ շահույթ կբերի երկրին:

«Մեզ համար շատ կարևոր է, որ Գյումրիի օդանավակայանը զարգանա։ Նախատեսում ենք մոտ 20 միլիոն դոլար ներդրում կատարել Գյումրիում, հիմա ներդրումները սկսվում են», - ասել է նա։

Նույն ասուլիսի ընթացքում Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ օ'Բրայանը հայտարարել էր, որ 2020 թվականից իռլանդական լոուքոսթերը կսկսի թռիչքներ Հայաստանից: Նախատեսվում են չվերթներ՝ Երևանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին, և Գյումրիից՝ Մեմինգեն:

«Շիրակը» գործում է 1961 թվականից և Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանն է: Այն գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ և Երևանից 120 կմ հեռավորության վրա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---