Փաշինյան․ Սպանված ոստիկանը պետական պարգևի կարժանանա, հանցագործները կստանան արժանի պատիժը

Փաշինյան․ Սպանված ոստիկանը պետական պարգևի կարժանանա, հանցագործները կստանան արժանի պատիժը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել զոհված ոստիկան, ավագ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, և մտերիմներին:

«Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի: Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգևի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Հոկտեմբերի 16-ին Արաբկիրում գեղեցկության սրահներից մեկից գողություն կատարած 16-ամյա ու 18-ամյա երկու եղբայր՝ ոստիկաններից փախչելիս, խլել են նրանցից մեկին ամրակցված զենքը ու սպանել 38-ամյա ավագ Տիգրան Առաքելյանին։ Նրա ծառայակիցը վիրավորվել է։ Երիտասարդները ձերբակալված են։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---