Նոր փոստային նամականիշ՝ նվիրված 2018-ի «Ավրորա» մրցանակի դափնեկրին

Նոր փոստային նամականիշ՝ նվիրված  2018-ի  «Ավրորա» մրցանակի դափնեկրին

PanARMENIAN.Net - 2019 -ի հոկտեմբերի16-ին մարվել և «ՀայՓոստի» կողմից շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Չո Լա Աուն» թեմային:

Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 12 000 հատ տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան:

Փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստը» թողարկելէ 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «Հայփոստը» կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:

Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր,ականավոր իրավապաշտպան Չո Լա Աունը, ով անձնազոհ պայքարել է Մյանմայի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների վերականգնման համար:

Նամականիշի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ և 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան, 2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը, «Հայփոստի» Գործադիր խորհրդի անդամ Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---