Նոր փոստային նամականիշ՝ նվիրված 2018-ի «Ավրորա» մրցանակի դափնեկրին16 հոկտեմբերի 2019 - 17:23 AMT PanARMENIAN.Net - 2019 -ի հոկտեմբերի16-ին մարվել և «ՀայՓոստի» կողմից շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Չո Լա Աուն» թեմային: Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 12 000 հատ տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան: Փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստը» թողարկելէ 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «Հայփոստը» կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը: Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր,ականավոր իրավապաշտպան Չո Լա Աունը, ով անձնազոհ պայքարել է Մյանմայի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների վերականգնման համար: Նամականիշի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ և 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան, 2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը, «Հայփոստի» Գործադիր խորհրդի անդամ Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |