Երևանում մայթին ավտովթար է եղել

Երևանում մայթին ավտովթար է եղել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Երևանում զավեշտալի ավտովթար է եղել՝ մեքենաները բախվել են մայթի վրա: Այդ մասին գրել և լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Սահակյանը:

«Միայն Հայաստանում է հնարավոր, որ մայթին երթևեկությունն այնքան խիտ լինի, որ 2 մեքենա իրար բախվեն»,-ասվում է գրառման մեջ:

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019-ի հունվար-հուլիս ամիսներին գրանցվել է 2498 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 189, վիրավորվել՝ 3 611 մարդ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---