Ինչ է սպառնում ոստիկանության ծառայողին սպանած երիտասարդին

Ինչ է սպառնում ոստիկանության ծառայողին սպանած երիտասարդին

PanARMENIAN.Net - Ոստիկանի սպանության համար ՀՀ Քրեական օրենսգիրքը նախատեսում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Սակայն հոկտեմբերի 16-ին ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանին իր իսկ զենքով սպանած 16-ամյա երիտասարդի վրա այդ նորմը չի տարածվի՝ անչափահասության պատճառով։

ՀՀ Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն, 16-18 տարեկան անձինք կարող են պատժվել առավելագույնը տասը տարի ժամկետով:

Հոկտեմբերի 16-ին Արաբկիրում գեղեցկության սրահներից մեկից գողություն կատարած 16-ամյա ու 18-ամյա երկու եղբայր՝ ոստիկաններից փախչելիս, խլել են նրանցից մեկին ամրակցված զենքը ու սպանել 38-ամյա ավագ Տիգրան Առաքելյանին։ Նրա ծառայակիցը վիրավորվել էր։ Երիտասարդները ձերբակալված են։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Երիտասարդը եմղադրվում է ևս 2հոդվածի հատկանիշներով․ ՔՕ 238-րդ հոդվածի 1-ին մասով նշվում է, որ հրազեն, դրան համալրող դետալներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով: ՔՕ 316-րդ հոդվածի 2-րդ մասով նշվում է, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---