Հոկտեմբերի 17-ից Երևանում փակ փողոցներ կլինեն

Հոկտեմբերի 17-ից Երևանում փակ փողոցներ կլինեն

PanARMENIAN.Net - «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 09:00-ն Երևան քաղաքի հետևյալ փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածքը փակ կլինի հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն:

Մազմանյան 22 շենքի մոտից, Բաշինջաղյան 188շ. շենքի մոտից, Մարգարյան 2-րդ նրբ. - Բեկնազարյան փողոցների հատման վայրից՝ հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն:

Մուտքը դեպի Խուդյակովի 222 փակ կլինի հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն:

Կոմիտասի 1, հարակից հրապարակ՝ հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն:

Կոմիտասի 1, Կասյան փողոց, հարակից հրապարակ, դեպի Հակոբ Հակոբյան փողոց իջնող հատվածը փակ կլինի հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն:

Աղաբաբյան փողոց,Դավթաշենի կենտրոնական այգու հարակից տարածքը փակ կլինի հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն:

Էրեբունի թանգարանի առջևի հրապարակը, Բյուզանդ-Սարյան փողոցների հատման կետը, Նանսենի անվան զբոսաայգի, Նանսենի փողոցը (երկու կողմից), Պարույր Սևակի արձանի հարակից տարածքը, Ռուբինյանց փողոցից դեպի Պարույր Սևակ փողոցի ետնամասը ևս փակ կլինեն հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն:

Էրեբունի փողոցը, 26 փողոցի խաչմերուկից մինչև Էրեբունի թանգարանի առջևի տարածք, փակ կլինի հոկտեմբերի 18-ի 23:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն:

Բյուզանդ-Սարյան փողոցների և Թումանյան-Սարյան փողոցների հատման կետերի միջև ընկած հատվածը փակ կլինի հոկտեմբերի 19-ի10:00-ից մինչև մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն:

Երևանի հիմնադրման «էրեբունի-Երևան 2801» տոնակատարությունը, որը նշվելու է հոկտեմբերի 19-ին, առաջին անգամ կիրականացվի ապակենտրոնացված ձևաչափով: Բոլոր վարչական շրջաններում կկայանան տարատեսակ բացօթյա համերգային ծրագրեր և միջոցառումներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---