2025-ին կառավարությունն ուզում է արդյունաբերական արտադրանքը հասցնել 3․9 տրլն դրամի

2025-ին կառավարությունն ուզում է արդյունաբերական արտադրանքը հասցնել 3․9 տրլն դրամի

PanARMENIAN.Net - Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է Հայաստանի արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը, որով նախատեսվում է երկիրը դարձնել ամենամրցունակը տարածաշրջանի և ԵԱՏՄ երկրների արդյունաբերության ճյուղի համեմատությամբ:

Ըստ ռազմավարության՝ վերոնշյալ թիրախի ապահովումը հնարավոր կլինի արդյունաբերության արտադրանքի ծավալի աճի, արտահանման ծավալի աճի, արտադրողականության բարձրացման աճի և զբաղվածության ավելացման տեմպի բարձր ցուցանիշների ապահովմամբ:

Նախատեսվում է արդյունաբերական արտադրանքի ծավալների շարունակական աճ տարեկան միջինը 12%, մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալի աճ՝ տարեկան միջինը 15%, արդյունաբերության արտադրանքի արտահանման ծավալի շարունակական աճի ապահովում՝ տարեկան միջինը 15%, մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման ծավալի աճ՝ տարեկան միջինը 20%: Հնգամյա ռազմավարությամբ նախատեսվում է նաև՝ արդյունաբերությունում զբաղվածների շարունակական աճի ապահովում տարեկան միջինը 6%, մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալի աճը տարեկան միջինը 8%։

Հրապարակված ռազմավարության մեջ նշվում է, որ նախատեսվում է 2025-ին արդյունաբերական արտադրանքը դարձնել 3900 մլրդ դրամ, ավելացնել արդյունաբերական արտադրանքի արտահանումը մինչև 2300 մլրդ դրամ, արդյունաբերության ոլորտում ապահովելով 137 500 մարդու զբաղվածություն:

Ռազմավարության իրականացման նշանակետում կլինեն մշակող արդյունաբերության ինչպես առկա, այնպես էլ նոր հեռանկարային ճյուղերի զարգացման սկզբունքը, համակարգաստեղծ կազմակերպությունների ձևավորումը և մրցունակության աճը, ինչպես նաև դրանց արժեշղթաներում փոքր ու միջին կազմակերպությունների ներառման համար հնարավորությունների ստեղծումը:

Որպես մրցունակության բարձրացման ռազմավարական ուղղություններ նախանշվել են արտադրողականության բարձրացման ապահովումը, տեխնոլոգիական վերազինում և նորարարության, մասնագիտական կարողությունների զարգացման խթանումը, լոգիստիկայի և ենթակառուցվածքների զարգացման ապահովումը և շուկայի ընդլայնումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---