Թուրքիան դադարեցրել է ռազմական գործողությունը Սիրիայում ԱՄՆ հետ համաձայնությամբ

Թուրքիան դադարեցրել է ռազմական գործողությունը Սիրիայում ԱՄՆ հետ համաձայնությամբ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Անկարայում բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնության են եկել թուրքական ռազմական «Խաղաղության ակունք» գործողությունը Սիրիայի հյուսիսում դադարեցնելու մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն բանակցությունների նման ելքն անվանել է «կարևոր օր ամբողջ քաղաքակրթության համար»: Սակայն, Անկարան շեշտում է, որ այդ քայլը չի կարելի գնահատել որպես հրադադարի ռեժիմի հաստատում:

Բանակցություններն ընթանում էին Անկարայում՝ սկզբից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողնն ընդունել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պոմպեոյին, հետո քննարկումներ են եղել պատվիրակությունների կազմում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես ասվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ, Թուրքիան պարտավորվել է կասեցնել «Խաղաղության ակունք» գործողությունը, որպեսզի քրդական ջոկատները «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից», որոնց Անկարան համարում է շաղկապված ՔԱԿ հետ, 120 ժամվա (5 օրվա) ընթացքում կարողանան հեռանալ անվտանգության գոտուց:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

Հոկտեմբերի 13-ին թուրքական զորքերը զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը Սիրիայում՝ հսկողության տակ վերցնելով մոտ 30 կմ երկարությամբ մայրուղու հատվածը: Դա թուրքերի սկսած «Խաղաղության աղբյուր» գործողության հաջողության մասին էր վկայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռաս էլ Այնն ու Թել Աբյադը հսկողության տակ առնելու մասին: Ավելի ուշ հայտարարվեց, որ թուրքական զորքերը գրավել են Թել Աբյադը:

Հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական զորքերը օգնության են գնում քրդերին՝ «թուրքական ագրեսիային հակազդելու համար»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---