ՀՀ հումանիտար առաքելությունը Հալեպի զինհոսպիտալին բուժպարագաներ է փոխանցել

ՀՀ հումանիտար առաքելությունը Հալեպի զինհոսպիտալին բուժպարագաներ է փոխանցել

PanARMENIAN.Net - Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ Հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի Զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ են փոխանցվել։

Սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել հայ բժիշկներին՝ ոչ միայն տրամադրված բժշկական պարագաների, այլ նաև Հայկական ծերանոցում, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք այլ բժշկական հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար, ասվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիի խոսքով՝ հայաստանցի և սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում պատերազմի հետևանքով տուժածներին օգնելու համար. «Մեր հայ գործընկերները մարդասիրությամբ, մարդկայնությամբ և պրոֆեսիոնալ կերպով ամեն օր օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Ազգովի գնահատում ենք այս կարևոր քայլը, որ մեզ համար դժվար իրավիճակում հայերը կանգնեցին մեր կողքին»։

Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին, ինչպես նաև առողջապահական մարմիններին՝ մշտական աջակցության համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---