Վարչապետը՝ ԱԽ արտահերթում. Տարածաշրջանում բուռն զարգացումներ են

Վարչապետը՝ ԱԽ արտահերթում. Տարածաշրջանում բուռն զարգացումներ են

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված արտահերթ նիստ է հրավիրել:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր նիստի հետ համընկել են տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումներ և մենք այսօր քննարկումներ կունենանք նաև այդ կապակցությամբ: Իհարկե, մտքեր, տեղեկատվություն կփոխանակենք վերջին շրջանում մեր ունեցած միջազգային շփումների վերաբերյալ, նաև քննարկումներ կունենանք Արցախի խնդրի խաղաղ կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»:

Նա հավելել է նաև, որ Անվտանգության խորհրդի նիստերը շատ կարևոր են, որովհետև անվտանգային հարցերի համատեքստում նաև տնտեսական բնույթի, քաղաքական բնույթի որոշումներ են կայացվում:

«Ես համոզված եմ, որ այսօր մեր կողմից կայացվող որոշումները կծառայեն մեր երկրի անվտանգության և բարեկեցության հետագա մակարդակի բարձրացմանը»,-ասել է Փաշինյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

Հոկտեմբերի 13-ին թուրքական զորքերը զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը Սիրիայում՝ հսկողության տակ վերցնելով մոտ 30 կմ երկարությամբ մայրուղու հատվածը: Դա թուրքերի սկսած «Խաղաղության աղբյուր» գործողության հաջողության մասին էր վկայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռաս էլ Այնն ու Թել Աբյադը հսկողության տակ առնելու մասին: Ավելի ուշ հայտարարվեց, որ թուրքական զորքերը գրավել են Թել Աբյադը:Հայ ընտանիքները հեռացել են ռազմական գործողությունների տարածքից:

Հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական զորքերը օգնության են գնում քրդերին՝ «թուրքական ագրեսիային հակազդելու համար»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---