ՍԴ-ն մերժել է Քոչարյանի դիմումի քննությունը

ՍԴ-ն մերժել է Քոչարյանի դիմումի քննությունը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում մերժել է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը:

«ՍԴ-ն որոշել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը մերժել», - ասվում է ՍԴ տարածած հաղորդագրության մեջ։

Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ՝ նշելով, որ իրենք դիմել էին ՍԴ՝ քննելու Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ ատյանում կայացված՝ Ռ․ Քոչարյանի կալանքի որոշումը չքննելու սահմանադրականության հարցը։

«Այս հարցը վերաբերում է իրավակիրառական պրակտիկային, այլ ոչ թե դասական իմաստով քրեադատավարական օրենսդրությանը։ Թիմը գտնում է, որ այս խնդիրը համընդհանուր բնույթ է կրում, ուստի անհրաժեշտ է գտնում բարձրացնել սրա վերաբերյալ հարցը»,- ասվում է հայտարարության մեջ՝ նշելով, որ խնդրին ավելի մանրամասն անդրադարձ կարվի ՍԴ աշխատակարգային որոշմանը ծանոթանալուց հետո։

2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---