Հացադուլ Գյումրու տուն-ինտերնատում՝ այն չփակելու պահանջով19 հոկտեմբերի 2019 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Գյումրու տուն-ինտերնատի լուծարման մասին լուրը ստանալուց հետո ինտերնատի բնակիչներից Սահակ Այվազյանը հացադուլ է սկսել, նրան պարաստվում է միանալ նաև ինտերնատի ևս մեկ բնակիչ՝ Նվեր Սողոմոնյանը: Նրանք 10 տարուց ավել ապրում են Գյումրու տուն-ինտերնատում: Այս մասին հայտնում է asparez.am-ը։ Գյումրու տուն-ինտերնատի լուծարման մասին պաշտոնական գրությունը ստացվել է մի քանի օր առաջ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի անունից։ Տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարուխանյանը նշել է, որ մի քանի ամսում փոխնախարարի հետ հանդիպման ընթացքում հիմնարկի ապագայի վերաբերյալ մի քանի նախադասություն է լսել, նախարարությունն իրենց և շահառուների հետ քննարկման փուլ, կլոր սեղան, հարց ու պատասխան չի կազմակերպել: Տուն-ինտերնատը կշարունակի գործել մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։ Մինչ այդ նախարարությունը հայտարարելու է շուրջօրյա խնամքի ծառայությունների պատվիրակման մրցույթ։ Հաղթող կազմակեպությունն էլ զբաղվելու է շահառուների խնդիրներով։ Գյումրու-տուն ինտերնատն ունի 156 խնամվող՝ Հայաստանի տարբեր մարզերից, եւ 71 աշխատող, տարեկան բյուջեն շուրջ 210 մլն դրամ է։ Շահառուները տարեցներ են ու հաշմանդամություն ունեցող անձինք, մի մասը անկողնային է։ Նրանց կենսաթոշակի հիմնական՝ բազային մասը մնում է պետությանը, իսկ կենսաթոշակի մյուս մասը՝ աշխատանքային ստաժի դիմաց գումարը, ստանում ու տնօրինում են իրենք։ Շուրջ 100 շահառու ընտանիք վերադառնալու հնարավորություն և ժառանգներ չունի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |