Երկու եղբայրների կողմից վիրավորված ոստիկանը պարգևատրվել է

Երկու եղբայրների կողմից վիրավորված ոստիկանը պարգևատրվել է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Ազատության պողոտայում ծառայողական պարտքը կատարելիս վնասվածքներ ստացած ոստիկան Արմեն Հակոբյանը ՀՀ ոստիկանապետի պաշոտանակատար Արման Սարգսյանի կողմից պագևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հոկտեմբերի 16-ին Արաբկիրում գեղեցկության սրահներից մեկից գողություն կատարած 16-ամյա ու 18-ամյա երկու եղբայր՝ ոստիկաններից փախչելիս, խլել են նրանցից մեկին ամրակցված զենքը ու սպանել 38-ամյա ավագ Տիգրան Առաքելյանին և մարմնական վնասվածքներ հասցրել նրա ծառայակից Արմեն Հակոբյանին։

Զոհված ոստիկանը հետմահու պարգևատրել էր «Արիության» մեդալով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար:

Հոկտեմբերի 16-ի միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Տիգրան Առաքելյանը մահացել էր հիվանդանոցում, Արմեն Հակոբյանը տեղափոխվել էր հիվանդանոց «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ»: Ոստիկանների վրա հարձակված երկու եղբայրները կալանավորված են, նրանց մեղադրանք է առաջադրվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---